Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դարձյալ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ:

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝  զինված ուժերին շնորհավորելով Բայրամի տոնի առիթով, նախարարը մեջբերել է նախագահի խոսքը՝ «մենք թույլ չենք տա, որ մեր հողերի վրա հայկական երկրորդ պետություն ստեղծվի»:

«Մենք կոչված ենք նախագահի եւ ադրբեջանցի ժողովրդի վստահությունն արդարացնելուն եւ պետք է կարճ ժամկետում հնարավոր ամեն ինչ անենք մեր հողերն օկուպանտներից ազատագրելու համար»,- խոստացել է Հասանովը:

Հիշեցնենք, որ «օկուպանտներ» ասելով՝ նկատի ունեն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերին: