Հովիկ Աբրահամյանի կառավարությունը տնտեսական բարդությունների պատճառով ստիպված էր բարձրացնել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողներին հայտնել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Պատճառները հայտնի են՝ արտաքին ցնցումները, այդ թվում Ռուսաստանի հետ կապված (ՌԴ արտահանման կրճատումը ու այնտեղից տրանսֆերտների նվազումը): Ընդհանուր առմամբ Աբրահամյանի պաշտոնավարման 2.5 տարում հանրապետության արտաքին պարտքը աճել է 1 մլրդ դոլարով, հավելել է Խաչատրյանը:
Նկատենք, եթե 2011-ին Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ 2.8 տոկոս, ապա 2015-ին այն արդեն 4.4 տոկոս էր: Ճիշտ է 2016-ին այն ծրագրված է 3 տոկոսի չափով՝ հաշվի առնելով Ռուսաստանում տնտեսական բարդությունների աստիճանական հաղթահարումը: Իսկ դրան հաջորդող երկու տարիներին պակասուրդը ծրագրվում է նվազեցնել մինչեւ 2 տոկոս:




























