Ոստիկանները գտել են Բաշկիրիայի Բայմակսկի շրջանի Յարմուխամետովո գյուղում  կորած երկու տարեկան աղջնակին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բաշկիրիայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությանը: Երեխայի որոնումներին ներգրավվել էր գրեթե 200 մարդ:

Երեխան գտնվել է Յարմուխամետովոյի եւ հարեւան բնակավայրի միջեւ գտնվող դաշտում: Ներկայումս երեխային զննում են բժիշկները, որից հետո նրան կհանձնեն ծնողներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իլսիյա Բաիմովան զբոսնել է տան բակում, փողոց տանող դռնակը բաց է եղել: Երեխայի հայրն ու մայրը գյուղի մեջ են եղել, եւ երեխային պետք է տատիկը հսկեր: