Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաման է ստորագրել «Հանցավոր եղանակով եւ ֆինանսական ահաբեկչության արդյունքում ստացված դրամական միջոցների եւ այլ ունեցվածքի օրինականացմանը հակազդելու մասին» օրենքի կիրառության վերաբերյալ»:

day.az-ը հայտնում է, որ փոփոխությունների համաձայն, օրենքին կետեր են հավելվել, որոնք վերաբերում են այն անձանց ցուցակի կազմման լիազորություններին, որոնց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու շրջանակում: