Լեհաստանը ազգային շահերին հակասող է համարել 2022թ.-ից գազի առաքման ծավալների ավելացման մասին ռուս-լեհական համաձայնագիրը: Հոկտեմբերի 14-ին Լեհաստանի վարչապետ Վալդեմար Պավլյակը հայտարարել է, որ համաձայնագիրը չի երկարաձգվի 15 տարով: Ռուսական գազի առաքման գործող պայմանագրի ժամկետը սպառվում է հոկտեմբերի վերջին:
Այս տարվա հունվարին Գազպրոմը, ԵվՌոՊոլԳազը եւ լեհական PGNiG-ը ստորագրեցին գազի առաքման ծավալը տարեկան 11 միլիարդ խմ-ով ավելացնելու մասին պայմանագիր, իսկ Մոսկվան ու Վարշավան գործարքի ժամկետը երկարաձգեցին 2022-ից մինչեւ 2037 թվականը: Լեհաստանի իշխանությունները վերջին դրույթը համարում են ազգային շահերին հակասող:




























