Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հրապարակում են կուսակցության վարչության անդամները՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Հանրահավաքում կխոսվի Հայաստանում հաստատված ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին։ Ելույթ կունենան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, ծրագրային ելույթով հանդես կգա Կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։




































