Գյումրիում այսօր` սեպտեմբերի 11-ին, ավտոմեքենա է այրվել: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ժամը 15:21-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողացի «Ուրարտու» ռեստորանային համալիրի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ ժամը 15:40-ին:
Այրվել է ԳԱԶ 3110 մակնիշի (վարորդ՝ Ա.Ա.) ավտոմեքենայի սրահը եւ շարժիչի հատվածն ամբողջությամբ:





























