«Սասնա ծռեր» խմբի անդամ, Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի թեկնածու Արայիկ Խանդոյանն (Միայնակ գայլ) ուղերձ է հղել հանրությանը: Ուղերձն իր էջում տեղադրել է Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Իմ հայ ժողովուրդ, իմ ազգ, իշխող խամաճիկ կառավարությունը շարունակում է իր ոչ օրինական գործողությունները, արհամարհում է ժողովրդի օրինական պահանջը, այդ ամենը պարզ ու հասկանալի է մեզ բոլորիս համար: Ուստի ես հավատում եմ մեր ժողովրդին եւ վստահ եմ, որ իմ ազգի խոսքը եւ ձայնը պիտի իշխի եւ հաղթելու է արդարությունը:
Ես վստահ եմ, որ ժողովրդի ուժն անհաղթ է, մեզ ոչ մի խաբկանք կամ թերհաս գաղափարախոսություն չի կարող մոլորեցնել կամ ընկճել: Ոչ մի հիվանդ ուղեղ չի կարող խաբել հայ ժողովրդին կամ լռեցնել նրա արդարացի ձայնը եւ պահանջը:
Մենք պարտավորված ենք ու լծված ենք այն գործին, որ պետք է բուժել հիվանդ ուղեղը, մաքրել տարիներ շարունակ կուտակված ու նստվածք տված կեղտը:
Հավատում եմ մեր ազգի գաղափարախոսությանը եւ վստահում եմ ձեզ ճիշտ այնպես, ինչպես դուք՝ մեզ»,- ասվում է ուղերձում:




























