Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` սեպտեմբերի 11-ին, այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս, հանդիպել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: