ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել «Ինտերֆաքսին», որում շարադրել է ղարաբաղյան կարգավորման հեռանկարների մասին Վաշինգթոնի տեսակետները:

-Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որը կայացել է Մոսկվայում Ռուսաստանի ու Ֆրանսիայի Ձեր գործընկերների հետ: Ես գիտեմ, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես ընդունել էր ձեզ: Ի՞նչ տպավորություններ ստացաք:

-Մենք հանդիպել ենք նախարար Լավրովի, համանախագահների ու ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում, որը մոտ մեկ ժամ տեւեց, մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում խաղաղ գործընթացն ու հետագա քայլերը: Նախարար Լավրովի հետ մենք քննարկել ենք արտահայտված առաջարկները ու թե ինչպես կարող ենք ազդել գործընթացն առաջ մղելու վրա: Դա արգասաբեր հանդիպում էր: Մենք գնահատում ենք, որ նախարար Լավրովն այսքան շատ ժամանակ հատկացրեց տվյալ հարցի քննարկմանը

-Անձամբ Դուք որեւէ առաջարկ ներկայացրե՞լ եք:

Անհրաժեշտ է հասկանալ, որ կարգավորման կառուցվածքը արդեն երկար տարիներ է քննարկվում է: Կարգավորման առանձին պայմանները կան, սակայն առաջ շարժվելու համար պակասում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը: Մենք այդ պայմանները քննարկել են Լավրովի հետ ու խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք աշխատել կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

-Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել այն մասին, թե ինչ գաղափարներ են քննարկվել: Ի՞նչ առաջարկներ են առաջ քաշել ԱՄՆ-ն, Ռուսաստանը ու Ֆրանսիան ու ինչ վերաբերմունք ունեք դուք դրանց նկատմամբ:

- Սա այն բնագավառն է, որում ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանիան կատարյալ փոխըմբռնում ունեն՝ մենք հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ նույն մոտեցումն ունենք: Դրա համար էլ ես կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը շատ արդյունավետ է: Այս հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվել է Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

Ինչպես գիտեք, Վիեննայում կայացել է գագաթնաժողով պետքարտուղար Քերրիի նախագահությամբ: Վերջերս Պուտինը երկու նախագահներին ընդունել էր Սանկտ Պետերբուրգում: Որպես արդյունք՝ մենք կցանկանայինք տեսնել Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը, նաեւ՝ պայմանավորվածություններ՝ խաղաղ գործընթացում կատարելիք հաջորդ քայլերի մասին: Հենց այդ ուղղությամբ ենք մենք աշխատում:

Եվ ինչպես դուք հավանաբար գիտեք՝ այդ գագաթնաժողովների շնորհիվ առաջ են քաշվել կարգավորման բազմաթիվ պայմաններ: Օրինակ Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդայնումը: Մենք, իհարկե, կցանկանայինք տեսնել այդ պայմանավորվածության զարգացումը: Բացի դրանից ԱՄՆ-ն Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ համատեղ ներառվելու է Վիեննայում ու մայրաքաղաքներում դիտորդական առաքելության ընդլայնման ուղղությամբ աշխատանքներում:

Մենք կցանկանայինք տեսնել նաեւ այլ ասպեկտներ եւ հետագա գագաթնաժողովներ, որտեղ կարող են նախագահների հանդիպումներ անցնել: Հանդիպումների ընթացքում Հայատանի ու Ադրբեջանի նախագահները քննարկում են առանցքային խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել գործընթացն առաջ մղելու համար: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան նաեւ կհամաձայնեն, որ այդ գագաթնաժողովների արդյունքում ճիշտ ուղղությամբ քայլեր են արվում: Եվ մենք արտահայտել ենք մեր առաջարկները: Նախարար Լավրովը անձամբ է ներգրավված այդ գործընթացում: Եվ ինչպես գիտեք երկու նախագահները նույնպես զբաղվում են այդ խնդրով:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին եղել է Մոսկվայում ու հանդիպել Պուտինի հետ: Դրանից առաջ Պուտինն էր այցելել Բաքվում ու Ադրբեջանի նախագահի հետ քննարկել հետագա քայլերը: Մենք հույս ունենք, որ բոլոր այդ բանակցությունները կհանգեցնեն խաղաղ կարգավորման: Եվ լավ նորություն է այն փաստը, որ ապրիլյան «քառօրյա պատերազմին» հաջորդած ամիսներին մենք վերջապես ականատես ենք մի ժամանակաշրջանի, երբ հրադադարի ռեժիմը քիչ թե շատ պահպանվում է: Եվ սա այն մթնոլորտն է, որում մենք մենք կարող ենք առաջընթաց ապահովել բանակցություններում

Դրա համար էլ մենք կցանկանայինք, որ կայանար երկու նախագահների եւս մեկ հանդիպում: Մենք ուզում ենք շարունակել աշխատանքը այդ առաջարկների վրա, որպեսզի շփման կետեր գտնենք նախագահների միջեւ ու վերջապես հասնենք այն հակամարտության խաղաղ կարգավորմանը, որն արդեն 20 տարի է տեւում:

-Նոր գագաթնաժողով կազմակերպելու ծրագրեր կա՞ն: Հայ- ադրբեջանակա՞ն:

Ծրագրեր կան, բայց դեռ ոչ մի որոշակիություն չկա: Մենք ուզում ենք նախագահների նոր հանդիպում, բայց դեռ հստակություն չկա ոչ ժամանակի, ոչ էլ վայրի վերաբերյալ, որտեղ այն պետք է կայանա: Որպես համանախագահներ մենք կհանդիպենք արտգործնախարարների հետ, որպեսզի դնենք հաջորդ գագաթնաժողովի հիմքը: Հույս ունենք երկու շաբաթից երկու արտգործնախարարներին տեսնել Նյու Յորքում, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում նրանց հետ քննարկենք հետագա քայլերը: Ուզում եմ հուսալ, որ այնտեղ կկայանա նաեւ երկու նախագահների հանդիպումը: