ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը չի խանգարում հայ–վրացական հարաբերություններին։ Այս մասին սեպտեմբերի 12-ին՝ Երեւանում բացված «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով կոնֆերանսի մեկնարկից առաջ, ասել է Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։
Նրա խոսքով՝ դա Հայաստանի ընտրությունն է։ «Մենք հարգում ենք այդ ընտրությունը, ինչպես Հայաստանը հարգում է մերը, որով մենք ուզում ենք Եվրամիության եւ ՆԱՏՕ–ի անդամ լինել։ Մենք հարեւաններ ենք, մենք այլ ընտրություն չունենք, մեր հարաբերությունները պետք է լավ լինեն»,– ընդգծել է Փանջիկիձեն եւ հավելել, որ Վրաստանը շատ հաճախ ձգտում է հարթակ դառնալ բոլոր հակամարտությունների լուծման համար։
«Մենք մեր սեփական հակամարտություններն ունենք, դուք էլ ձերն ունենք, սակայն ձեր հակամարտության դեպքում Վրաստանը չեզոք երկիր է եւ այդ պատճառով կարող է դրական դեր խաղալ տարածաշրջանում կայունության հաստատման գործում»,– ասել է Վրաստանի նախկին արտգործնախարարը՝ մոռանալով հիշատակել Թբիլիսիից հնչող՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին հայտարարությունների մասին։





























