Թուրքիան գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլյուն հայտարարել է, որ երկիրը մտադիր է ծանր հարվածային անօդաչուներ արտադրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:

Նախարարի խոսքով՝ ծրագրվում է 3.5-4 տոննա կշռող հարվածային անօդաչուներ արտադրել, որոնք հագեցած կլինեն բարձրորակ զենքով եւ տեսահսկման սարքերով:

Օզլյուն նաեւ պատմել է, որ ծրագրում են առաջիկայում Թուրքիայում արտադրվող Anka անօդաչուների կառավարումը փոխանցել թուրքական TURKSAT արբանյակին: «Շուրջ 560-600 կգ կշռող թեթեւ զենքով այդ անօդաչուներն արդեն օգտագործվում են ընդդիմադիր Սիրիական ազատագրման բանակին օդից լրացուցիչ օգնություն ցուցաբերելիս»,- հավելել է նախարարը: