Թուրքիայում Ադրբեջանի նախկին ռազմական կցորդ  Իլյաս Իբրահիմովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հայտնում է lent.az-ը` վկայակոչելով նրա փաստաբան Աբուզար Մութալլիմովին:  

Նախկին ռազմական կցորդին մեղադրում են Ադրբեջանի ՔՕ-ի 307 հոդվածով (Հանցագործության մասին չհայտնելը եւ, առանց նախապես խոստանալու, հանցագործությունը թաքցնելը) եւ 308 հոդվածով (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում):

Նշենք, որ Ի. Իբրահիմովի քույրը` Խալիդա Իսքենդերովան այսօր դատապարտվել է 18 տարվա ազատազրկման իր ամուսնու` Ֆիզուլի Իսքենդերովի սպանության համար: Քննչական մարմինները պարզել են, որ Ի. Իբրահիմովն իմացել է, որ իր քույրն է սպանել ամուսնուն, բայց քննությանը չի հայտնել այդ մասին:   

Ֆ Իսքենդերովի սպանությունից հետո Իլյաս Իբրահիմովը հետ է կանչվել Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդի պաշտոնից եւ պաշտպանության նախարարի հրամանով ուղարկվել է պահեստազոր: