Bayer դեղագործական կոնցեռնը գրեթե 66 մլրդ դոլարով գնել է Monsanto ամերիկյան կոնցերնը: Գերմանական ընկերությունը Monsanto–ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար 128 դոլար կվճարի: Դա «կլանման» ամենախոշոր գործարքն է Գերմանիայի պատմության մեջ, հայտնում է DW–ն:

Այս տարվա մայիսին Monsanto–ն մերժել է գերմանական քիմիական դեղագործական ընկերության առաջարկը՝ իր բաժնետոմսերը 62 մլն դոլարով գնելու մասին: Եգիպտացորենի, սոյայի, բամբակի գենոմոդիֆիկացված սերմերի ու թունաքիմիկատների խոշորագույն վաճառողի կառավարիչների խորհուրդը այն ժամանակ հայտնել էր, որ միաձայն գնահատել է առաջարկը որպես «անբավարար ու ֆինանսական տեսակետից ոչ շահավետ»: Այսպիսով այդ գործարքը կնքելուց հետո Bayer –ը դառնում է ագրոքիմիական ապրանքների աշխարհի խոշորագույն արտադրողը: Կոնցեռնի շրջանառությունը ավելանում է 46.3-ից մինչեւ գրեթե 60 մլրդ եվրո, իսկ աշխատակիցների թիվը՝ 117 հազարից գրեթե 140 հազարի: