Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հաստատել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ՌԴ կառավարությանը։

«Ռուսաստանին եւ Հայաստանին դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության հարաբերություններ են կապում, որոնք հիմնված են բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ վստահության կայուն ավանդույթների վրա։ Ես վստահ եմ, որ առեւտրա–տնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, մշակութային եւ մյուս ոլորտներում համագործակցության հետագա զարգացումը, ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիայի խորացումը լիարժեք համապատասխանում են մեր երկրների երկարաժամկետ շահերին։ Կցանկանայի  հաստատել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել կառուցողական համատեղ աշխատանքը Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների համագործակցության արդիական հարցերով»,–  շնորհավորական ուղերձում ասել է վարչապետը։