Շուտով Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկներ կպատրաստի ավիափոխադրումների մրցունակության ամրապնդման համար: Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում կառավարության ժամին հայտարարել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին:
Այսօր Հայստանում արդեն երկու տեղական ուղեւորատար ավիափոխադրող է գործում՝ «Հայաստան» եւ «Տարոն Ավիա»: «Հայաստանն» արդեն թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, որը պետք է մեծացնի ռուսական ավիաընկերությունների հետ մրցակցությունը եւ հանգեցնի գների հետագա նվազման:
«Դեմպինգից խուսափելու համար նախարարությունը կխստացնի կարգավորման քաղաքականությունը: Դա նաեւ «Բաց երկնքի» քաղաքականություն է նախատեսում: Ավիաընկերությունների միջեւ մրցակցության հավասարության նպատակով կառավարությունը պետք է ազնիվ մրցակցություն ապահովի»,- ասել է Մինասյանը:



























