Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ առանց ստվերային շրջանառության դեմ պայքարի: Այդ մասին հոկտեմբերի 14-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:   

«Հայաստանի կառավարությունը կարող է արդյոք վերարտադրվել առանց ստվերի դեմ պայքարի: Ոչ: Կփորձե՞նք դա: Այո: Կստացվի արդյոք: Կտեսնենք: Տրամադրված ենք արդյոք: Շատ վճռականորեն: Ուրիշ կերպ լինել չի կարող: Ինչ վերաբերում է մենաշնորհներին, անհրաժեշտ է հասկանալ առաջացման պատճառները:  Դրանք ոչ միշտ են ինքնին վատ: Հայաստանի շուկան մեծ չէ եւ մեկ ընկերություն, հաջող աշխատանքի շնորհիվ, կարող է մենաշնորհային դառնալ որեւէ շուկայում», - նշել է վարչապետը: