Ամերիկյան ABC7 հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Ջո Տորրեսը լրատվական թողարկումը սկսել է` հայտնելով Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի իբր «մահվան» մասին, հայտնում է  Mediaite-ը:

«Մենք սկսում ենք Հիլարի Քլինթոնի մահվան մասին հրատապ լուրերից», — հայտնել է Տորրեսը լրատվական թողարկման սկզբում:  

Հեռուստահաղորդավարի խոսքով, այդ մասին հայտնել է Քլինթոնի անձնական բժիշկը: Տեղական McClatchyDC պարբերականի տվյալներով, ալիքի ղեկավարությունը հայտնել է, որ հաղորդավարը շփոթել է բառերը: Փոխանակ արտաբերի  health բառը (առողջություն. անգլ.) , նա ասել է death (մահ. անգլ.):