Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ անձամբ ես ոչ մի մենաշնորհի հետ կապ չունենք: Սեպտեմբերի 14-ին այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտարարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը:

«Եթե անգամ ինչ-որ մենաշնորհներ կան, դա չի նշանակում, որ անձամբ ես ինչ-որ ձեւով դրանց կապված եմ: Եթե մարդը բիզնես ունի եւ աշխատում է այնտեղ, ինչու դա կուսակցությանը վերագրել»,- հայտարարել է խոսնակը:

Ի պատասխան դիտարկմանը, թե ՀՀԿ-ից շատերը բիզնես ունեն եւ Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի ու այլոց անունների հիշատակմանը, Սահակյանը նշել է. «Առաջին՝ նրանցից ոչ բոլորն են մեր կուսակցության անդամ (ինչ-որ մեկը մտնում է խմբակցության մեջ, բայց ոչ կուսակցության - խմբ.): Բայց եթե նույնիսկ մեկը մեր կուսակցության անդամ է եւ բիզնես ունի, չի կարելի քաղաքական իմաստով կուսակցությանը վերագրել: Դա կարելի է միայն այն դեպքում, եթե ինչ-որ բան պատահի»: