ԱՄՆ-ը Չինաստանի հետ առեւտրում դեֆիցիտի նոր ռեկորդ է սահմանել: 2010-ի օգոստոսին ԱՄՆ-ը Չինաստանից ներկրել է 28 մլրդ դոլարի ապրանք, ինչն ավելի շատ է, քան ԱՄՆ-ն արտահանել է Չինաստան: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով ԱՄՆ առեւտրի նախարարության պաշտոնական տեղեկատվությանը:

Նշվում է, որ ԱՄՆ-ի ընհանորւ առեւտրային դեֆիցիտը այդ ամսին կազմել է 46,3 մլրդ դոլար: ԱԱՄՆ-ից արտահանումը կազմել է 153 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 200 մլրդ դոլար:

Հուլիս ամսին ԱՄՆ-ի առեւտրային դեֆիցիտն ավելի փոքր է եղել. 42,6 մլրդ դոլար: մասնագետների խոսքով, Չինաստանի հետ ԱՄՆ-ի առեւտրային դեֆիցիտն առաջանում է այն պատճառով, որ չինական արժույթի կուրսը կառավարվում է այդ երկրի կառավարության կողմից: Չինաստանը թույլ չի տալիս, որ իր արժույթը` յուանն արժեւորվի, ինչը ներքին արտահանողների համար լրացուցիչ առավելություն է: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն բազմիցս քննադատել են Չինաստանին փոխարժեքի նրա քաղաքականության համար,. Բայց նա շարունակում է իր կուրսը: