Հայաստանի որոշ շրջաններում սեպտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 16-17-ը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, իսկ վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +14+19,
Կոտայքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +14+19,
Գեղարքունիքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +14+19,
Լոռիում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +14+19,
Տավուշում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +14+19,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը՝ +23+25,
Արարատում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +24+26,
Արմավիրում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +224+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +14+19,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +24+26,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +13+18, ցերեկը՝ +23+28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +16+20,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +12+17, ցերեկը՝ +17+20:




























