Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Նախիջեւանում Առանձին համազորային բանակի զորամաս:  

haqqin.az-ը հայտնում է, որ նախարարը եղել է պաշտպանական նշանակության օբյեկտներում, որոնց շինարարությունը շարունակվում է: Հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունը` իրականացվել է Առանձին համազորային բանակի սպառազինության համար վերջերս ստացված մարտական տեխնիկայի եւ ռազմական տրանսպորտի ստուգում:  

Ստուգվել է նաեւ N-ական զորամասի անձնակազմի մարտունակությունը, զորանոցներում կենցաղային պայմանները, ենթակառուցվածքի ստուգում է անցկացվել: Տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: