ԵԽԽՎ-ում երեկվանից  մեկնարկել է երկօրյա  համաժողով Եվրոպայի Խորհրդի ադամ երկրների խորհրդարանների խոսնակների մակարդակով, որին սակայն չի մասնակցում Հայաստանի ԱԺ նախագահը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը NEWS.am-ի  հետ զրույցում ասել է, որ էական չէ Հայաստանի ներկայացուցիչը լինի հենց ԱԺ նախագահը։

«Պարտադիր  չէ, որ բոլոր երկրները լինեն բարձր մակարդակով, մենք  մեր ներկայացուցիչը  ունենք, որը մասնակցում է այդ համաժողովին, ոչ մի խնդիր չկա։ Պարտադիր չէ, որ  անպայման լինի ԱԺ խոսնակը, Հայաստանի կողմից ներկայացել է դեսպանը»,-ասել է Արմեն Ռուստամյանը։

Նշենք, որ Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն է: