ՌԴ-ի եւ Թուրքիայի ԶՈՒ-ի գլխավոր շտաբերի ղեկավարներ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը եւ գեներալ Հուլուսի Ակարը Անկարայում հանդիպմանը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրի ռազմական գերատեսչությունների միջեւ կապուղիներ բացելու վերաբերյալ, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը` վկայակոչելով ռազմական աղբյուրին:

Նշվում է, որ կապուղիներ կբացվեն ոչ միայն գլխավոր շտաբերի ղեկավարների, այլեւ ՌՕՈՒ-ի հրամանատարների եւ ռազմական հետախուզության  ղեկավարների միջեւ: Բացի այդ, այդ ուղիներին կկցվեն Թուրքիայի ԶՈՒ-ի ստորաբաժանումների հրամանատարները, որոնք մասնակցում են Սիրիայի հյուսիսում   «Եփրատի վահան» գործողությանը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցության դեպարտամենտի տեղեկությունների համաձայն, Անկարայում Գերասիմովի եւ Ակարի բանակցությունները թույլ են տվել մոտեցնել կողմերի գնահատականները Սիրիայում իրավիճակի եւ հրադադարի ապահովման միջոցների վերաբերյալ: