Դուք գիտեք, թե մեր հանրապետությունում որտեղ են վերջնական որոշումներն ընդունվում: Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում «Բարգավաճ Հայաստանն» իսկապես կառավարությանը քննադատում էր: «Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց, տնտեսության վիճակն արդեն շատ ծանր էր: Այն, ինչ հիմա եմ ասում՝ արդեն 2-3 տարի է ասում եմ, տեսակետս չեմ փոխել: Անհրաժեշտ միջոցառոմներ չեն ձեռնարկվել, բայց թե որքանով էին հնարավորություններ տրվել՝ դա արդեն այլ հարց է»,- նշել է Մելքումյանը: