Կառավարության աշխատակազմում արդեն փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։
Բացի այդ, Տիգրան Կարապետյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից, Գագիկ Խաչատրյանը՝ վարչապետի խորհրդականի պաշտոնից, Արամ Անանյանը՝ վարչապետի խորհրդականի պաշտոնից:





























