ՌԴ Հարավային ռազմական օկրուգից հաստատել են ավտովթարի պատճառով Հայաստանում ռուսական ռազմաբազայի 2 պայմանագրային զինծառայողների մահվան փաստը:

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պայմանագրային զինծառայողը ծառայությունից ազատ ժամանակ անձնական մեքենայով Վանաձոր քաղաքի մոտակայքում երթեւեկելիս կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետեւանքով մեքենան ընկել է խրամառուն: Մեքենայում եղել է եւս 3 պայմանագրային զինծառայող: Վթարից 2 զինծառայող մահացել են, եւս 2-ը տեղափոխվել են Երեւանի զինվորական հոսպիտալ, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում:

Փաստի առնչությամբ ստուգումներ են ընթանում: