Կիեւում Ռուսաստանի դեսպանատունը դիվանագիտական առաքելության շենքի վրա հարձակումից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարություն բողոքի նոտա է հղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Գիշերային հարձակման հետ կապված Կիեւում Ռուսաստանի դեսպանատունը Ուկրաինայի ԱԳ նախարարություն բողոքի նոտա է ուղարկել՝ պահանջելով միջադեպի հետաքննություն եւ ռուսական դիվանագիտական առաքելության անվտանգության ապահովում»,- հայտնել են դեսպանատնից:

Ավելի վաղ Կիեւում ՌԴ դեսպանատնից հաստատել էին սեպտեմբերի 17-ի գիշերը ռուսական դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա կատարված հարձակման փաստը:

Գերատեսչությունից ասել են, որ անհայտ անձանց խումբը դեսպանատան տարածք է նետել ծխանռնակ եւ կիրառել է հրավառության կայանք: