Հոկտեմբերի կեսին Ռիգայում հայկական այգի կբացվի, Facebook-ի իր էջում ազդարարել է https://www.facebook.com/khosrov.stepanyan հայր Տեր-Խոսրով Ստեփանյանը, հայտնում է «Sputnik-Լատվիան»:
«Շնորհակալություն Ռիգա քաղաքին», — գրել է հոգեւորականը` տեղադրելով այգու շինարարության լուսանկարներ:
Նա նաեւ հայտնել է, որ այգում մանկական ատրակցիոններ կլինեն եւ գեղեցիկ բնապատկերային դիզայն, այգին կկոչվի Հայաստանի մայրաքաղաքի անունով` Երեւան:
Այգու բացումը նախատեսված է հոկտեմբերի 15-ին: Հայտնի է, որ այգին Ռիգայի հայկական եկեղեցու կողքին կլինի:
Ամռանը մայրաքաղաքում նշել են սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարի հնգամյակը, որը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն:
Լատվիայում մոտ 3 հազար հայ կա, այսինքն երկրի բնակչության մեկ տասնորդական տոկոսից մի քիչ ավելի (0,15 տոկոս): Լատվիայի հայերի մոտ կեսը Ռիգայում է ապրում:




























