Նիգերիայի նախագահ Մոհամադ Բուխարին հրապարակայնորեն ներողություն է խնդրել՝ 2008-ին ԱՄՆ նորընտրիր նախագահ Բարաք Օբամայի հաղթական ելույթի գրագողության համար, հայտնում է «Ասոշիեյդիթ Փրես» գործակալությունը

Բուխարին սեպտեմբերի 8-ին հայտարարել է «Փոփոխությունները ինձնից են սկսվում» արշավի մեկնարկը, որի նպատակն է ամրապնդել Նիգերիայի ժողովրդի հայրենասիրությունն ու կարգուկանոնը՝ անցկացվող բարեփոխումների ֆոնին: Պարզվում էր, որ նախագահի ելույթի տեքստում մի քանի նախադասություն ամբողջովին կրկնում են Օբամայի 2008-ի ելույթը: Նիգերիայի նախագահը այդ պատճառով հայտնվել է տեղական լրատվամիջոցների քննադատության տակ: Մասնավորապես ThisDay թերթի լրագրող Ադեոլա Ակինրեմին կատարվածը անվանել է «բարոյական խնդիր՝ առավել եւս որ նախագահը իր արշավը սկսելիս ազնվություն էր պահանջում»

Ի պատասխան՝ Բուխարին ներողություն է խնդրել ու նշել, որ կպատժի նրանց, ովքեր պատասխանատու են ելույթի տեքստի պատրաստման համար:

Ակնկալվում է, որ Օբաման ու Բուխարին կհանդիպեն հաջորդ շաբաթ ՄԱԿ-ում, նշում է գործակալությունը: