Կանադայում խաղարկել են հանրահայտ Lotto max ազգային վիճակախաղի՝ 60 մլն կանադական դոլարի չափով (45.4 մլն ԱՄՆ դոլար) ջեքփոթը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Atlantic Lottery ասոցիացիայի ներկայացուցիչները, որը երկրում շուրջ մեկ տասնյակ նման խաղարկություններ է անցկացնում:
«Խաղարկվող թվերն էին 7,12,14,15, 27, 34 եւ 44, բոնուսը՝ 06»,- նշել են վիճակախաղի կազմակերպիչները: Հայտնի է, որ հաղթած երկու տոմսերն էլ գնել են Օնտարիո նահանգում:
Բացի այդ, եւս 5 երջանիկներ 1 մլն կանադական դոլար են (750 հազար դոլար) շահել:





























