Այսօր` սեպտեմբերի 18-ին,  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, առավոտյան` ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 541 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 68 708 է կամ 10.61 %: