Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Երվանդ Խաչատրյանը մասնակցեց գյուղում բացված միակ ընտրատեղամասում մասնակցեց ընտրության։
«Հանուն ավելի զարգացած Ծաղկահովիտի եմ քվեարկել: Ես գյուղի փողոցներն ասֆալտապատելու ծրագիր ունեմ, գյուղը բարեկարգելու»,- քվեարկելուց հետո լրագրողներին ասաց գյուղապետը` նշելով, որ երկու մրցակիցներն էլ արժանի մրցակիցներ են․ «Բնական է՝ իմ քվեն տվել եմ ինձ: Ով արժանի է, թող ժողովուրդն իրեն քվեարկի»:
Նշենք, որ նույն համայնքում իր թեկնածություն է առաջադրել նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանը։
Անդրադառնալով նրան, որ ծաղկահովիտցիներն ընտրատեղամաս են գալիս Արայիկ Խանդոյանի լուսանկարներով վերնաշապիկներով, գյուղապետը նշեց. «Ինքը բոլորի կողմից հարգված է, երիտասարդների համար որպես կուռք է, հագնում են նրա լուսանկարով շորերը»։
Ծաղկահովիտում առաջադրվել է 3 թեկնածու. գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Արայիկ Խանդոյանն ու անկուսակցական Նորաին Հակոբյանը:






























