Ռուսաստանում Ուրալի ընտրատեղամասերից մեկում Pokemon GO խաղացողի են բռնել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սվերդլովսկի մարզի ընտրական հանձնաժողովի նախագահ Վալերի Չայնիկովը:

Նրա խոսքով՝ փոքեմոն որսալու փորձը հասարակական կարգի խախտում է, ընտրական հանձնաժողովի աշխատանքի խաթարում. «Մեզ մոտ փորձում էր փոքեմոն բռնել, նրան տարան»:

Խաղացողին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք: Նրան վարչական պատասխանատվություն է սպառնում: Ձերբակալվածի անունը չի հաղորդվում: