Մադրիդի Կառլոս III-ի անվան համալսարանի մասնագետներն այն եզրակացությանն են հանգել, որ բոլոր մարդկանց կարելի է պայմանականորեն բաժանել չորս խմբի` լավատեսներ, վատատեսներ, դյուրահավատ  անհատներ եւ նախանձներ:  

Գիտնականների նոր հետազոտության համաձայն, վերջինները մեծամասնություն են կազմում, գրում է Science Advances-ը:

Դա պարզվել է ավելի քան 500 մարդու մասնակցությամբ իրականացված փորձարկման ընթացքում, որոնց երեք խմբի են բաժանել: Նրանք պետք է գլուխ հանեին սոցիալական տարբեր իրավիճակներից` որոշումներ ընդունելով ինչպես խմբի շահերից, այնպես էլ` անձնական օգուտից ելնելով:  

Գիտնականներն արդյունքները վերլուծել են համակարգչային ալգորիթմի օգնությամբ: Արդյունքում փորձարկվածների 30 տոկոսին նախանձ են կոչել, մնացած   60 տոկոսը (յուրաքանչյուր կարգին` 20-ական) բաժին է ընկել դյուրահավատ մարդկանց, լավատեսներին եւ վատատեսներին:  

Մնացած տասը տոկոսին համակարգիչը չի կարողացել միանշանակորեն ընդգրկել խմբերից ոչ մեկում: Մասնագետները նշել են, որ անհատների խմբերի տվյալ դասակարգումն առաջին անգամ է  օգտագործվել: