Ֆրանսիայում օրենք են ընդունել, որի համաձայն, բոլոր պլաստիկ բաժակները, ափսեները եւ սեղանի սպասքը պետք է ոչնչացվեն եւ այսուհետ պատրաստվեն կենսաբանորեն մաքուր նյութերից, գրում է The Independent-ը:
Օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2020 թվականին, ֆրանսիական իշխանությունների` կլիմայի փոփոխության խնդրի լուծման ուղղությամբ լայնամասշտաբ պլանի մաս է կազմում:
Մի շարք բնապահպանական կազմակերպություններ աջակցում են տվյալ արգելքին, չնայած որոշները բարեփոխման հեղինակներին հանդիմանում են Եվրամիության` ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը խախտելու համար:





























