Ugg ապրանքանիշը ցույց է տվել Teva ապրանքանիշի հետ իր համագործակցության պտուղները: Կոշիկն արդեն կոչել են «երբեւէ ստեղծվածներից ամենազզվելի մոդելը», հայտնում է The Daily Mail–ը:

Նորույթն իրենից ներկայացնում է տաքացված երկարաճիտ կոշիկ բաց քթամասով: Պոտենցիալ գնորդները նկատել են, որ դրանք ասես գիպս լինեն, որը հագցնում են կոտրված ոտքին: «Դրանք տձեւ են, անսեռ ու նույնիսկ ամենագեղեցիկ ոտքերը դրանցում հաստաբուն կաղնիների են նմանվում»,- մեկնաբանել է մի կին: Այս կոշիկը արդեն հայտնվել է վաճառքում, գները տատանվում են 176-ից 220 դոլարի միջեւ:

UGG Australia-ն կոշիկի ու հագուստի ապրանքանիշ է, որը գրանցվել է 1987-ին ԱՄՆ-ում ավստրալացի սերֆինգիստ Բրայան Սմիթի կողմից: 1995-ին Սմիթը ընկերությունը 15 մլն դոլարով վաճառել է կոշիկ արտադրող Deckers Outdoor Corporation ամերիկյան ընկերությանը: UGG -ն արտադրում է ավանդական երկարաճիտ կոշիկներ՝ ներսից գառան մորթիով, նաեւ ամենօրյա կոշիկ, տրիկոտաժ, պայուսակներ, ու աքսեսուարներ տղամարդկանց, կանանց ու երեխաների համար: