Կատուներին շոյելը երբեմն կարող է մահացու լինել մարդու համար։ Նման եզրակացության են եկել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի աշխատակիցները, փոխանցում է Միր 24-ը։
Գիտնականներն ուսումնասիրել են հիվանդությունները, որոնց աղբյուրը կատուներն են, եւ պարզել են, որ ամենամեծ վտանգը ներկայացնում են կատուների ճանկռտոցները։ Դրանք առաջ են բերում տենդ, բարձր ջերմություն եւ անգամ կարող են ավարտվել մահվան ելքով։ Հատկանշական է, որ կատվի ձագերն ավելի վտանգավոր են, քան մեծ կատուները։ Հենց ձագերն են ամենաշատ մանրէները տարածում։ Մասնագետները խորհուրդ են տալիս կենդանիների հետ շփվելուց հետո լվանալ ձեռքերը եւ չհամբուրել կատվազգիներին։





























