Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարոնւմ այս պահին քննվում է «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կալանքի երկարացման միջնորդությունը:
NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ դատարանի դիմաց են հավաքվել Կարող Եղնուկյանի ընտանիքի անդամները, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, դատարանի դիմաց է նաեւ ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը:
Կարո Եղնուկյանի աջակիցները դատարան են եկել նրա լուսանկարներով եւ «Ազատություն Կարոյին» գրությամբ պաստառներով:





























