Ռիո դե Ժանեյրոյում շների համար Օլիմպիական խաղեր են ընթացել։ Առաջնությանը մասնակցել են տարբեր տարիքի, ցեղատեսակի եւ չափի շներ, որոնք մրցել են ջրացատկի, լողի եւ վազքի վարժություններում։

Ջրացատկի մրցույթում հաղթող է դարձել Միմա անունով 9-ամսական բիգլը, որը ոսկե մեդալ է նվաճել, փոխանցում է Daily Mail–ը։