Ավստրալիայի Փերթ քաղաքի բնակչուհին 70 կգ նիհարել է այն բանից հետո, երբ տեսել է իրեն սուպերհերոսի հագուստով, գրում է Daily Mail–ը։

37-ամյա Քեյսի Գեմելը, որը միշտ հետաքրքրվել է կոմիքսներով, կշռում էր 159 կգ։Իր երեք երեխաներից մեկի ծննդյան օրվա կապակցությամբ ավստրալուհին հագել էր սուպերհերոսների զգեստ, որը 5XL չափի էր։  Ավելի ուշ տոնակատարության լուսանկարներում տեսնելով իրեն՝ կինը հասկացել էր, որ անհրաժեշտ է նիհարել։ «Ես գիտեի, որ ծննդաբերությունից հետո գիրացել եմ, բայց չէի գիտակցում, որ ամեն բան այդքան վատ է»,– ասել է նա։

Գեմելի խոսքով՝ ինքը սպորտով չի զբաղվել եւ կանոնավոր կերպով սնվել է արագ սննդի կետերում։ Դրանից հետո կինըփոխել է իր սննդակարգը, սկսել է զբաղվել ֆիթնեսով եւ նիհարել մինչեւ 88 կգ։ Ավստրալուհին պլանավորում է թորշոմած մաշկը հեռացնելու վիրահատության ենթարկվել։