Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հետո աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, իսկ վաղը ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +21+26,

Կոտայքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +21+26,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +21+26,

Լոռիում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +22+26,

Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +25+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +21+26,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը՝ +25+30,

Արարատում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +29+31,

Արմավիրում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +29+31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +21+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +29+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +12+15, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +22+25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +13+15, ցերեկը՝ +24+26: