Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, որը կանցնի Ստրասբուրգում հոկտեմբերի 10-ից 14-ը: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական միկրոբլոգը:

Ավելի վաղ նշվել է, որ նստաշրջանի ընթացքում նաեւ ելույթ կունենա Թուրքիայի արտգործնախարարը: Կքննարկվի երկրում հեղաշրջումից հետո ստեղծված իրավիճակը: Նաեւ օրակարգում է ուկրաինական ճգնաժամը:

Նստաշրջանի ընթացքում կհայտարարվի Մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Գավելի մրցանակաբաշխության հաղթողի անունը: