Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով քարոզարշավը ժամանակավորապես դադարեցնում է նաեւ «Հայկական վերածնունդ» եւ «Համախմբում» կուսակցությունները:
Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ հանդես էին եկել «ԳԱԼԱ» (գաղափարական լիբերալների ալյանս) կուսակցությունը եւ «Բալասանյան դաշինքի» նախընտրական շտաբը։
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորում է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Գյումրիում «Համախմբում» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է Հովհաննես Ասոյանը:




























