Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 20/1 եւ 20/3 ընտրատեղամասերում այսօր՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան սկսվել է ձայների վերահաշվարկ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԸՀ-ից:
Մեծամորի 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է դիմել Մեծամորի համայնքի ղեկավարի թեկնածու Ավետիք Հարությունյանը:
Նախնական տվյալներով՝ Մեծամորում տեղի ունեցած տնրություններում քաղաքապետ է ընտրվել գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը՝ ստանալով 2,000 ձայն: Ավետիք Հարությունյանը ստացել է 1,800 ձայն:
Հիշեցնենք, որ հանրապետությունում սեպտեմբերի 18-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունեցել միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվել են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:





























