Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ ներկայացվող՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային:
Գեղարվեստական ֆիլմը Արցախյան ազատամարտին մասնակցած եւ հանուն հայրենիքի իրենց կյանքը վտանգած երիտասարդների՝ ֆիլմի հերոսների ճակատագրերի մասին է: ՀՀ անկախության հոբելյանական տարում ֆիլմի հիմնական ուղերձն է՝ վերաարժեւորե′լ կյանքը, գնահատե′լ շրջապատող մարդկանց, սիրե′լ հայրենիքը:





























