Մեծ Բրիտանիայում ավելորդ սննդի առաջին սուպերմարկետն է բացվել: Այն գտնվում է երկրի կենտրոնական հատվածում, Լիդս քաղաքից ոչ հեռու: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Independent-ը:
Խանութ-պահեստում, որը բացել են Real Junk Food Project-ի ակտիվիստները, կարելի է գտնել մթերքներ, որոնք այլ սուպերմարկետներ եւ ձեռնարկություններ դեն են նետում: Ապրանքների համար հաճախորդները վճարում են այնքան, որքան անհրաժեշտ են համարում: Այդ կերպ խանութի տերերը հույս ունեն օգնել աղքատ ընտանիքներին, որոնք դժվարությամբ են կերակրում իրենց երեխաներին:
Real Junk Food Project-ի հիմնադիր Ադամ Սմիթի խոսքով՝ ծրագրում են նման խանութներ բացել Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքներում: Դրանք նաեւ սնունդ կմատակարարեն դպրոցներին:





























