Ամերիկյան Kellogg ընկերությունը, որը չոր նախաճաշեր եւ արագ պատրաստման մթերքներ է արտադրում, հայտնել է Eggo ցորենի վաֆլիների 10 հազար տուփ վաճառքից հետ կանչելու մասին:  Պատճառը վաֆլիների հնարավոր վարակումն է Listeria monocytogenes բակտերիաներով, հայտնում է Gazeta-ն:  

Հենց այդ բակտերիաներն են մարդու համար մահացու վտանգավոր լիստերիոզ հիվանդության պաթոգեն հարուցիչ հանդիսանում: Դրան առավել ենթակա են երեխաները, ծերերը եւ ցածր իմունիտետով մարդիկ:   

Հաղորդվում է, որ մթերքի հետ կանչումը տեղի կունենա ամերիկյան  25 նահանգում, առայժմ սպառողների վարակման մասին հաղորդագրություններ չեն ստացվել: Հետկանչի մասին որոշումն ընդունվել է ներքին ստուգումից հետո, որն ի հայտ է բերել վարակման հնարավորությունը: