Օդեսայի բնակիչը վազքով ցատկել է հեղեղից առաջացած ջրափոսը։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Facebook–ում։
Կադրերում երեւում է, որ տղամարդը ցատկում է ջրափոսը՝ առանց ասֆալտին բախվելու։
«Ստրանա» կայքի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 20-ին Օդեսայում վերջին 129 տարվա ամենաուժեղ անձրեւն էր տեղացել։ Քաղաքում ռեկորդային քանակությամբ տեղումներ էին թափվել, հեղեղվել էին մի շարք կենտրոնական փողոցներ եւ Անկախության հրապարակը։





























