Michael Kors ամերիկյան ապրանքանիշը Fujifilm-ի հետ համատեղ ստեղծել է դիզայներական ֆոտոխցիկ: Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտնել է Harper's Bazaar-ը: Michael Kors X Fujifilm Instax Mini 70 մոդելի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Քյոլնում Photokina 2016 ցուցահանդեսի շրջանակներում, փոխանցում է Lenta-ն:
Նորույթի տեխնիկական բնութագրերը չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ սարքի պատյանը ոսկեգույն է: Սարքի միջոցով հնարավոր է սելֆի անել: Գինն առայժմ չի հաղորդվում:
Michael Kors-ն ամերիկյան ապրանքանիշ է, որը հագուստ, կոշիկ, օծանելիք եւ աքսեսուարներ է արտադրում (պայուսակներ, գոտիներ, ակնոց, ոսկե զարդեր, ժամացույցներ եւ թաշկինակներ): Այն 1981 թվականին հիմնել է Մայքլ Քորսը:





























